News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Երեւան ժամանած Սյունիքի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի սահմանապահ համայնքների աշակերտներին:

Կառավարության ղեկավարը զրուցել է աշակետների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է նման ծրագրերի իրականացումը եւ ողջունել աշակերտների այցը Երեւանի մշակութային օջախներ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է մեծ ուշադրություն ցուցաբերել սահմանամերձ համայնքներին եւ իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր դասընթացներն անցկացնեք անվտանգ պայմաններում»,- նշել է վարչապետը:

Աշակերտների ծնողները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման ծրագրի իրականացմանը նպաստելու եւ սահմանամերձ համայնքների նկատմամբ մշտական հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: Նրանց խոսքով՝ կառավարության տարբեր նախաձեռնությունների եւ մի շարք արտոնությունների շնորհիվ սահմանամերձ համայնքներում էապես նվազել է արտագաղթը, բարելավվել բնակչության սոցիալական վիճակը:

Կարեւորելով երեխաների հոգեւոր-մշակութային դաստիարակությունը՝ ծրագրի շրջանակում աշակերտների համար կազմակերպվել են այցելություններ Երեւանի մի շարք մշակութային օջախներ: Երեխաները եղել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Հայաստանի պատմության թանգարանում, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում դիտել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգային ծրագիրը, Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Տպել
Ամենաշատ