News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջադեպեր լինում են աշխարհի բոլոր խորհրդարաններում։ Այս մասին մայիսի 22-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ ընդհարումը։ Նշենք, որ լրագրողները ձայնագրել էին Սարոյանի թույլ տված ոչ ցենզուր արտահայտությունը։

Հարցին, թե Սարոյանը արժանի՞ է պատգամավորական մանդատին, Մելիքյանը պատասխանեց. «Սարոյանը ղարաբաղյան պատերազմի մասնակցի է եւ արժանի մարդ։ Իսկ միջադեպեր լինում են ամենուր»։ Նա պաշտպանել է նաեւ ՀՀԿ երիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանին, որը նիստերի դահլիճում հրապարակավ պաշտպանել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին։ «Պատգամավորները իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն»,- ասաց Մելիքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ