News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամուսնու կողմից դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի գործով նշանակվել է երրորդ փորձաքննությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողներին ասաց  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նաիրա Մկրտչյանը:

«Մենք հույս ունենք, որ գոնե այս փուլում արդարությունը կվերականգնվի, եւ Վոլոդյա Մուրադյանը այդպիսի զազրելի արարքի համար կստանա իր պատիժը: Փորձագետն էլ նշել է, որ իր փորձաքննության միակ հիմքը, որը նա տվել է, այն է, որ Վոլոդյա Մուրադյանը գտնվել է աֆեկտի վիճակում նրա՝ դատարանում տված ցուցմունքի հիման վրա»,-ասաց նա՝  նշելով, որ դեպքից հետո աֆեկտի վիճակում գտնվող մարդը դժվար թե մի քանի անգամ կարողանար զանգ կատարել արտասահման:

Նաիրա Մկրտչյանը բացառեց, որ հանցագործության ժամանակ Վոլոդյա Մուրադյանը գտնվել է աֆեկտի կամ քնանման վիճակում եւ չի հասկացել իր գործողությունների իմաստը:

Դիաննա Նահապետյանի մայրը՝ Վալյա Նահապետյանն ասաց, որ ինքը ցանկանում է, որ արդար դատաքննություն իականացվի եւ հանցագործը խստագույնս պատժվի:

«Ես միայն արդար դատավճիռ եմ պահանջում, իմ աչքի առաջ են երկու որբացած երեխաները, որոնք մինչեւ հիմա էլ աչեն կարողանում հանգիստ ձեւով վերհիշել կատարվածը, թե ոնց են իրենց աչքի առաջ դանակով հարվածել մորը, նա էլ մի կերպ աչքերը բացել է, ասել, փախեք, գնացեք, թող ձեզ չվնասի»,-ասաց նա:

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ, ծրագրի համակարգող Սոնա Հովակիմյանն էլ  նշեց, որ արդեն 3 տարի է, ինչ շարունակվում է դատավարությունը եւ այն չի համապատասխանում այն պահանջներին, ինչ իրենք ուզում են:

«Մենք հետեւողականորեն հետեւելու ենք դատաքննությանը, որ հանցագործը իր արդար պատիժը կրի եւ հետագայում նման դեպքեր չկրկնվեն»,-նշեց նա:

 Նշենք, որ Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել է իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված է հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել է ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ է տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես են եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել: Ոչ ոք չի արձագանքել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ