News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Բելգիայի խորհրդարանում լռության րոպեի ժամանակ պատգամավոր Էմիր Քիրի բացակայությունից եւ դրա շուրջ աղմուկից հետո, հիմա էլ բանավեճի կենտրոնում է հայտնվել բրյուսելցի պատգամավոր Ահմեդ Էլ Հանուսը, որը վիճելի հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին հաղորդում է «RTL» հեռուստաընկերության կայքը:

Ահմեդ Էլ Հանուսը, որը թուրքական արմատներ չունի, վերջերս «Facebook»-ում գրել է Հայոց ցեղասպանության ճանաչման, ավելի ճիշտ՝ այն չճանաչելու մասին: Նա, մասնավորապես, գրել է. «Ցանկանում եմ իմ բողոքն արտահայտել այն մեղադրանքների առիթով, որոնց զոհ է դառնում Թուրքիան: Նախ բանավեճ առաջացավ Օսմանյան կայսրությունում իրականացված 1.5 հայերի զանգվածային սպանությունների մասին: Արդյո՞ք պետք է դա ցեղասպանություն որակել: Այդ հարցը ճեղք է առաջացնում նույնիսկ բելգիական դիվանագիտության կուլիսներում»:

Նրա մեկնաբանությունը բուռն արձագանք է առաջացրել: Որոշները նույնիսկ պատգամավորին մեղադրել են ժխտողականության մեջ: Ի պատասխան՝ նա ասել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել. «Ես իսկապես ցնցված եմ իմ էջի մեկնաբանությունից: Ինձ համար դա անտանելի է: Ես միշտ հստակ եմ արտահայտվել եւ միշտ ճանաչել եմ Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ՝ պետք չէ առեւտուր անել այդ պատմական տառապանքների շուրջ»:

Նրա խոսքով, իր մեկնաբանություններում ինքն ընդամենը ցանկացել է դատապարտել այն, որ վերջին իրադարձությունների արդյունքում, այդ թվում՝ լռության րոպեի ժամանակ որոշ պատգամավորների բացակայության, շատերը սկսեցին խարանել Բելգիայի թուրքական հանրությանը: «Կարեւոր է անել հնարավոր ամեն ինչ՝ ժողովուրդներին մերձեցնելու համար»,- հավելել է Ահմեդ Էլ Հանուսը:

Հիշեցնենք, որ Սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր Էմիր Քիրը ու թուրքական ծագմամբ մի քանի այլ պատգամավորներ, այդ թվում՝ այլ կուսակցություններից, Բելգիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին լռության րոպեի ժամանակ բացակայել էին դահլիճից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ