Երեւանում մայիսի 24-ին կնշեն Սլավոնական գրի եւ մշակույթի օրը։ Տոնի շրջանակներում կկազմակերպվի երթ, ֆլեշմոբ եւ համերգ։
Երթը կմեկնարկի Մոսկվայի տան մոտակայքից։ Իսկ Հյուսիսային պողոտայում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները ֆլեշմոբ կկազմակերպեն։
Միջոցառման կազմակերպիչն է Երեւանում Մոսկվայի մշակութային գործարարական կենտրոնը։