News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավելի լավ է չքննարկել Թուրքիային եւ նրա մասնակցության հարցը ԻՊ-ի գործողություններին: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտպանության եւ անվտանգության հարցերով ղեկավար Յասպեր Վիկը:

Նրա խոսքով՝ պետք չէ հապճեպ եզրահանգումներ անել, քանի որ Թուրքիան իր մաշկի վրա զգում է Սիրիայի հակամարտության հետեւանքները:

Գերմանացի պաշտոնյան նշել է, որ Թուրքիան արդեն ընդունել է մոտ 1,7 մլն փախստականների, որն իր հերթին բավականին դժվարություններ է առաջացնում անվտանգության առումով: Այս պայմաններում դժվար է ստուգել՝ յուրաքանչյուր փախստական կապ ունի ԻՊ-ի հետ, թե ոչ:

«Մարդը կապ ունի ԻՊ-ի հետ, թե ոչ, ճակատին գրված չէ: Հետեւաբար, հայտարարությունը, թե այդ կազմակերպության հետ մարդիկ կապ ունեն են, դժվար է ստուգել»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտարկմանը, թե ԻՊ-ին հաջողվում է նավթն արտահանել Թուրքիայի տարածքով, նա առարկել է՝ նշելով, որ Թուրքիան տոտալիտար պետություն չէ եւ իշխանությունները չեն կարող վերահսկել այն ամենը, ինչ կապված է մասնավոր սեկտորի եւ քաղաքացիների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ