News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը չի շեղվում իր ընտրած ճանապարհից. Ոչ ոք չի խոստացել, թե «Արեւելյան գործընկերությունը» ավտոմատ կերպով նշանակում է ճանապարհ դեպի ԵՄ։ Այս մասին մայիսի 22-ին «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ պատասխանելով Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի եվրոպական հեռանկարների ժամկետների մասին հարցին։

«Այս բարդ ժամանակներում դա հատկապես ճիշտ է. ես նկատի ունեմ մեր տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը։ Մենք բոլորս պետք է շատ բաց լինենք։ ԵՄ-ն կատարում է իր խոստումները։ Մենք գործում ենք մեր խոստումների հիման վրա, եւ դրանք համապատասխանում են ակնկալիքներին։ Ես հասկանում եմ մեր տված խոստումների եւ մեր գործընկերների ակնկալիքների միջեւ եղած տարբերությունը»,- պարզաբանել է Տուսկը եւ նշել, որ հռչակագրի ձեւակերպումների հետ կապված բանավեճերը բարդ են եղել։ «Սակայն ամենակարեւորը գործողություններն են։ Մեր մտադրություններում ոչինչ չի փոխվել»,- ընդգծեց Եվրոպական խորհրդի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ