News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի մերձավորարեւելյան լեզուների եւ մշակույթների բաժնի դոկտորանտ Սքոթ Աբրամսոնի՝ «Asbarez»  պարբերականում հրապարակված հոդվածը:

Սարսափելի տեսարանները ծանոթ են. բեռնատար վագոններ՝ լի մարդկանցով, մարդկանց մահվան երթի տանող զինվորներ, եղբայրական գերեզմաններ, որոնք կլանում են ողջերի եւ մեռածների մարմինները: Այսպիսին են Հոլոքոստի տեսարանները, որոնք մի քանի տխրահռչակ լուսանկարիչներ պատկերել են զանգվածային գիտակցության մեջ: Ավելի պակաս ծանոթ են այլ պատկերներ, որոնք նույն տեսարաններ ներկայացնում, բայց՝ այլ մարդկանցով: Դրանցում զոհերը հայերն են, որոնք, ինչպես եւ հրեաները, հնագույն ժամանակներից վերապրած քիչ ժողովուրդներից են եւ հալածանքների ամենափորձառու վետերանները:

100 տարի անց արդարադատությունը դեռեւս սպասում է իր ժամին, մինչդեռ Օսմանյան կայսրության հետնորդ պետությունը՝ Թուրքիայի հանրապետությունը, իր պատվից ցածր է համարում որեւէ պատասխանատվություն ստանձնելը, էլ չխոսենք տարածքային կամ դրամական փոխհատուցման մասին մի ցեղասպանության համար, որը 1.5 մլն հայերի կյանք է խլել: Սակայն բազմաթիվ երկրների կառավարություններ այնպիսի դիվանագիտություն են վարում, կարծես իրենք նույնպես ենթարկվում են թուրքական գրաքննությանը: Ամերիկյան կառավարությունը դրանցից մեկն է: Վախենալով վիրավորել իր գրեթե յոթանասունամյա թուրքական դաշնակցի զգացմունքները՝ Միացյալ Նահանգները հետեւողականորեն խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Շատերը հույս ունեին, որ նախագահ Օբաման Հայոց ցեղասպանության մասին՝ որպես այդպիսին, կխոսի անցյալ ամիս, երբ նշվում էր 100-րդ տարելիցը: Ամեն դեպքում, երբ հասավ որոշման պահը, Օբաման կանխամտածված լռություն պահպանեց: Կկարողանա՞, արդյոք, Օբաման ճանաչել Հայոց ցեղասպանությունն իր պաշտոնավարությանը մնացած երկու տարիների ընթացքում: Չնայած պատասխանի հարցում գրեթե միանշանակ վստահությանը՝ լրագրողներից մեկն ապրիլի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստին այդ մասին հարց ուղղեց: «Կապի մեջ մնացեք, եւ մենք կտեղեկացնենք ձեզ»,- պատասխանեց Էռնեստը:

Եվ այսպես, պատմությունը կպահպանի այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այն ճանաչելու մասին հարցին ամերիկյան նախագահի մամուլի քարտուղարը պատասխանեց հայտարարությամբ, որը հարիր էր ոչ թե սկզբունքային պետական գործչին, այլ տեղական լուրերի հաղորդավարին, որը հեռուստադիտողներին խնդրում է չփոխել ալիքը, քանի որ գովազդից հետո եղանակի կանխատեսումն է լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջահերով երթ. Երեւանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը…
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Ամենաշատ