Հայաստանը զգալի ներդրում ունի գլոբալ անվտանգության մեջ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն:
Հայաստանը կանոնավոր կերպով ռազմական կոնտինգենտ է ուղարկում՝ մասնակցելու Կոսովոյում ԱՀՈՒ ու Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի առաքելությանը:
«Մենք շատ շնորհակալ ենք Հայաստանին միջազգային անվտանգության աջակցության համար: Միեւնույն ժամանակ, այս առաքելություններին մասնակցությունն օգնում է զարգացնել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը»,- նշել է Լահյուն:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ՝ համագործակցությունն ուժեղացնելու նպատակով: