News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ես չեմ ուզում շարունակել ընտրապայքարը, քանի որ կարծում եմ՝ Արգամ Աբրահամյանը ավելի լավ կղեկավարի Արտաշատը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրված անկուսակցական թեկնածու Հովհաննես Ղազարյանը՝ «Գազի Հովոն»:

«Ես գտնում եմ, որ Արգամ Աբրահամյանը ավելի լավ կղեկավարի Արտաշատը. քան ես»,-ասաց նա: Հարցին, թե այդ ինչ հատկանիշ ունի վարչապետի որդին, որ շնորհիվ ավելի վաղ կղեկավարի քաղաքը, նա նշեց, որ Արգամ Աբրահամյանը երիտասարդ է, բոլոր հնարավոր լծակները ունի, եթե իր դեպքում շատ բաներ խնդրեր, կմերժեին, ապա իրեն հաստատ չեն մերժի: «Ես հանուն ժողովդրի եմ դա անում, արտաշատցիների ցավը տանեմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե փաստորեն հաշտվել եք Աբրահամյանների հետ, Հովհաննես Ղազարյանը նշեց, որ 4 տարի առաջ է հաշտվել: Նա, ի դեպ, նշեց, որ շատ վատ է զգում, երբ անընդհատ լրատվամիջոցները գրում են՝ «Գազի Հովո, Գազի Հովո», չէ՞ որ դա իր բազմաթիվ աշխատավայրերից մեկն է եղել, որտեղ 10 տարի աշխատել է: «Ես 56 տաևեկան եմ, 5 թոռ ունեմ, այնպես են գրում, ասես երիտասարդի մասին են գրում, բայց ես 30 անց տղաներ ունեմ, թեեւ դեմ չեմ երիտասարդ երեւալուն»,-ասաց նա:

Նշենք, որ հունիսի 7-ին Արտաշատում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Մայիսի 8-ին լրացել է թեկնածուների առաջադրման ժամկետները, առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀԿ-ից կողմից Արգամ Աբրահամյանը, ինքնառաջադրվել է նրա հիմնական հակառակորդ համարվող Հովհաննես Ղազարյանը՝ «Գազի Հովոն» եւ անկուսակցական Գարեգին Համբարձումյանը: Վերջին երկուսը հանել են իրենց թեկնածությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ