News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 22-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ Գաբրիելա Կուեվասին:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը: Աշոտ Հովակիմյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում, անդրադարձավ Հայաստանի համար կարևորություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք այլ հարցերին:

Գաբրիելա Կուեվասը նշեց, որ իր երկիրը հետաքրքրված է ավելի սերտ կապեր հաստատել Հայաստանի հետ և հավաստիացրեց, որ ակտվիորեն ներգրավված է լինելու այդ գործընթացի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ