News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը` կազմված հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ այսօր այցելությամբ եղավ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում, որտեղ հանդիսավոր պայմաններում երկու համայնքային կենտրոն բացեց:

Խաչմաչ գյուղի համայնքային կենտրոնը միասնական ուժերով իրականացված ծրագիր է: Այն կառուցվել է Հիմնադրամի Լիբանանի, Բրազիլիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Կիպրոսի տեղական մարմինների եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Երկհարկանի կառույցում կենտրոնացած գյուղապետարանը, բուժկետը, 150 տեղանոց հանդիսությունների դալիճը եւ համակարգչային սրահը կծառայեն 233 բնակիչ ունեցող գյուղի կարիքներին:

Շոշ գյուղում Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի/ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ/ կառուցված համայնքային կենտրոնի շնորհիվ էլ համայնքի 610 բնակիչներն արդեն իսկ ունեն բարեկարգ գյուղապետարան, բուժկետ, գրադարան, համակարգչային սենյակ, հանդիսությունների սրահ եւ կարող են նորովի կազմակերպել իրենց առօրյան:

Բացման հանդիսավոր արարողությունները տեղի ունեցան ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ:

Պատվիրակությունն այցելեց նաեւ Շոշի դպրոց`  2004 թ.կառուցված Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով: Կրթօջախն առ այսօր վայելում է տորոնտոհայերի շարունակական հոգածությունը: Ամիսներ առաջ դպրոցը վերանորոգվել է եւ այսօր` կառուցումից 10 տարի անց, նորովի է ներկայանում համայնքին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ