News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արշավ է սկսել, որի նպատակն է Կոնգրեսին կոչ անել անհապաղ քայլեր ձեռնարկել Թուրքիայում «Քամփ Արմեն» հայկական մանկատան շենքի քանդման դեմ: Այն մինչեւ 1983 թվականն ապաստան է եղել որբերի համար:

Ըստ «Asbarez»-ի, Հանձնախումբն ամերիկյան հանրությանը խնդրում է գրել իրենց սենատորներին եւ Կոնգրեսում ներկայացուցիչներին՝ կոչ անելով դիմել ԱՄՆ պետքարտուղարությանը եւ խնդրել օգնել՝ դադարեցնել «Քամփ Արմեն»-ի շենքի քանդումը:

«Այս դադարը եւ հենց Թուրքիայում զանգվածային լրատվամիջոցների ուշադրության սեւեռումն ԱՄՆ ղեկավարությանը կարճատեւ հնարավորություն է ընձեռում պահանջել, որպեսզի թուրքական կառավարությունը չքանդի Թուրքիայում հայկական մշակութային եւ կրոնական ինքնության այդ կենտրոնը»,- ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում, որը նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կոչ է անում ճնշում գործադրել թուրքական իշխանությունների վրա:

Նշենք, որ որոշվել է շենքը քանդել՝ դրա տեղում շքեղ բնակելի շինություններ կառուցելու համար: Սակայն մայիսի 6-ին աշխատանքները սկսելուց կարճ ժամանակ անց, բողոքների արդյունքում դադարել են քանդել շենքը: Այդ մանկատանը ժամանակին 1.500 երեխա է ապրել, այդ թվում՝ սպանված լրագրող Հրանտ Դինքն ու նրա կինը՝ Ռաքելը: Առգրավումից հետո շենքը տարիներ շարունակ լքված է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ