News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերին աջակցելը, այդ թվում՝ նախագահների եւ 2009թ. նրանց հայտարարությունների մակարդակով։ Այս մասին ասված է մայիսի 21-22-ը Ռիգայում  «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում ընդունված հռչակագրում։ Հայտարարությունը ստորագրելու համար Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ստիպված է եղել զանգել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. Բաքուն Լեռնային Ղարաբաղի հարց էր բարձրացնում

Համատեղ հռչակագրում մասնավորապես ասվում է հետեւյալը. «Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են այն կարեւորությունը, որը ունի «Արեւելյան գործընկերությունը» ՝ որպես Եվրոպական հարեւանության քաղաքականության կոնկրետ չափում։ Նրանք եւս մեկ անգամ հաստատում են այդ ռազմավարական եւ հավակնոտ գործընկերության տեսլականը՝ որպես փոխադարձ շահերի, պարտավորությունների եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրներում բարեփոխումների կայուն գործընթացները պաշտպանող նախագիծ։ Գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ  հիմնական ազատություններին հավատարիմ մնալու իրենց որոշումը։ Նրանք հասկանում են, որ «Արեւելյան գործընկերությունը» հիմնված է ընդհանուր տնօրինության, պատասխանատվության, տարբերակման եւ փոխադարձ հաշվետվության վրա»։

Հաջորդիվ փաստաթղթում ասվում է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են յուրաքանչյուր անդամի սուվերեն իրավունքը՝ ինքնուրույն ընտրել ամբիցիաները եւ նպատակները, որոնց նրանք ձգտում են ԵՄ-ի հետ իրենց հարաբերություններում։ «ԵՄ-ն եւ նրա սուվերեն գործընկերները իրենք պետք է որոշում կայացնեն, թե ինչպես պետք է շարունակեն իրենց հարաբերությունները»,- նշվում է փաստաթղթում։

Հայաստանի մասով հռչակագրում ասվում  է. «Գագաթնաժողովի  մասնակիցները ողջունում են 2013թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի եւ նրա գործընկերներից յուրաքանչյուրի միջեւ տարբերակված երկկողմ հարաբերությունների զարգացման համար ընդունած քայլերը։ Մասնակիցները ողջունում են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ապագա համաձայնության համար շրջանակների ընդհանուր ըմբռնումը, որն ուղղված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում նրանց համակողմանի համագործակցությանը եւ հետագա  ամրապնդմանը»։

Հռչակագրում նշվում է, որ գագաթնաժողովի  մասնակիցները ողջունում են  կայուն համայնքային զարգացման նոր առաջատար նախաձեռնությունը եւ անհամբերությամբ սպասում են դրա իրականացմանը։ «Այս ենթատեքստում նրանք ընդգծում են E5P կարեւոր դերը եւ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության ու Ուկրաինայի դեպքում E5P-ի ընդլայնման գործում ձեռք բերած առաջընթացը։

Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի մեղմացման եւ ռեադմիսիայի համաձայնության իրականացումը։ Նրանք անհամբերությամբ սպասում են սահմանված կարգով Հայաստանի հետ վիզային երկխոսության բացման հարցի քննարկմանը՝ պայմանով, որ Հայաստանը կշարունակի կայուն առաջընթաց ապահովել վիզային ռեժիմի մեղմացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի ամբողջական իրականացման հարցում»,- ասված է հռչակագրում։

Փաստաթղթում նաեւ նշվում է,որ գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Horizon – 2020  նորարարական հետազոտությունների հարցով շրջանակային ծրագրին Մոլդովայի եւ Ուկրաինայի անդամակցությունը եւ անհամբեր սպասում են Հայաստանի եւ Վրաստանի միանալուն։

Մասնակիցները ողջունում են փոքր եւ միջին ձեռներեցության հաստատությունների մրցունակության ԵՄ ծրագրին Մոլդովայի մասնակցությունը եւ սպասում են ապագայում Ուկրաինայի եւ Հայաստանի անդամակցությանը։ Բացի այդ նրանք անհամբերությամբ սպասում են առաջին իսկ հնարավորության դեպքում ԵՄ-Հայաստան համաձայնության շուրջ բանակցությունների մեկնարկին։

Ինչ վերաբերում է Վրաստանին եւ Ուկրաինային, «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագրում 2016թ. անվիզա ռեժիմ հաստատելու մասին դրույթ չկա։

Հռչակագիրը նաեւ կոչ է անում պահպանել Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերը։

Փաստաթղթում մնացել է նաեւ Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի անեքսիայի մասին ձեւակերպումը, սակայն այդ եզրի տակ ստորագրել են միայն Եվրամիության երկրները։ Բելառուսը ամփոփ հռչակագրին իր համաձայնությունը տվել է վերապահումներով։ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի բոլոր մասնակիցները հաստատել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության ՄԱԿ բանաձեւի նկատմամբ իրենց դիրքորոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ