News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում մայիսի 22-ին կազմակերպվել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Արմեն Մելքումյանի հիշատակին նվիրված ցերեկույթ, որին ներկա էին հերոսի մարտական ընկերներ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, բարձրաստիճան զինվորականներ, հարազատներ, ազատամարտիկներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառումը մեկնարկել է ազատամարտի նվիրյալի գերեզմանին ծաղիկների խոնարհմամբ, այնուհետեւ շարունակվել հերոսի անունը կրող դպրոցում:

Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչել են բազմաթիվ ելույթներ, որոնցում անդրադարձ է կատարվել արժանի հայորդու կենսագրությանը, անցած մարտական ուղուն, բնատուր հրամանատարական տաղանդին, հզոր կամքի ուժին ու ենթակաների հանդեպ հոգատարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ