Ադրբեջանում իրավապաշտպանների դեմ մեղադրական վճիռների այացումը հակասում է ԵՄ «Արեւելյան գործընկերության» արժեքներին, որոնց վրա ծրագիրը հիմնված է: Այդ մասին Ռիգայում «Արեւելյան գործընկերության» 4-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ասվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում:
Նրա խոսքով, մարդու հիմնարար իրավունքները բանակցությունների առարկա չեն: «Երբ մենք հավաքվում էինք Վիլնյուսում երկու տարի առաջ, ոչ ոք չէր կարող կանխատեսել ողբերգական իրադարձությունները, որ եղան այդ ճանապարհին: Ուկրաինայի արեւելքի հակամարտությունը շարունակումէ զգալիորեն ազդել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վրա: Այդուհանդերձ, Վիլնյուսից Ռիգա փոխվեց մեկ բան, զգալի լավացել է մարտահրավերներին արձագանքելու ԵՄ ընդունակությունը»,- ասել է Շուլցը: