News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2014թ.-ին ձկան արտահանումն աճել է 2,3%-ով: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

Նրա խոսքով՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՌԴ է արտահանվել ավելի քան 2.7 հազար տոննա ձուկ, նախորդ տարվա 2.4 հազար տոննայի դիմաց: Բացի այդ, արտահանվել է նաև 6.3 տոննա խավիար:

Նախարարի նշել է նաեւ, որ ձկնարտադրության ծավալները նույնպես չեն նվազել նախորդ տարվա ընթացքում. այն կազմել է 13.9 հազար տոննա, ինչը 2.3 հազար տոննայով գերազանցել է 2013 թվականի ցուցանիշը:

Նշենք, որ գործնականում հայկական ձկնարտադրության շուկան շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը: Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2014թ. Հայաստանից արտահանվել է 2 275 տոննա թարմ եւ սառեցված ձուկ՝ մոտ 16,5 մլն դոլարի: Ձկնամթերը գրեթե ամբողջությամբ (99,96%) արտահանվել է ՌԴ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ