News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռիգայում՝ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում Ադրբեջանը եւս մեկ անգամ հայտնվեց մեկուսացման մեջ: Այդ մասին Ռիգայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հարցին, թե գագաթնաժողովում խոսակցություններ տարածվեցին, թե Ադրբեջանը առարկում է եզրափակիչ փաստաթղթի՝ Ղարաբաղին վերաբերող դրույթներին, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Եւս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ: Որովհետեւ այս անգամ 28 երկիր եկել էին մի համաձայնության, որպեսզի ձեւակերպումներ լինեն ընդհանուր Հռչակագրի մեջ, որտեղ խոսքը գնում էր աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին եւ արված հայտարարություններին 2009 թվից սկսած: Այսինքն՝ խոսքը գնում է լ՛Աքվիլայի, Մուսկոկայի,Դովիլի, Լոս Կաբոսի եւ Էնիսկիլենի հայտարարությունների մասին, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններում արված առաջարկներին եւ դրույթներին, Ադրբեջանն է, որ մինչեւ հիմա չի արտահայտվել այդ հարցով»:

Ըստ Նալբանդյանի, այս անգամ դա մտավ նաեւ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների այդ ընդհանուր հռչակագրի մեջ, եւ Ադրբեջանը ինչ-որ խնդիրներ ուներ դրա հետ: «Եվ այդ էր պատճառը, որ արտգործնախարարը իրենց լքեց, փաստորեն, դահլիճը, այո, եւ փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց, եւ վերջում համապատասխան բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը իր առարկությունը կներկայացնի համապատասխան կետի վերաբերյալ:

Այսինքն, ինչի մասին է խոսքը գնում՝ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանը եւ միջազգային հանրության բավական կարեւոր մասը՝ Եվրամիության անդամ երկրների եւ նաեւ այլ՝ Արեւելյան գործընկերության երկրները, միակարծիք են այդ հարցի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը նորից դեմ դուրս եկավ»,- ասել է ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին
Այն այլ հարցերի չի վերաբերվելու, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից...
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ամենաշատ