News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բնակչուհին մի քանի տարի հետաձգել է հարսանիքը եւ 38 կգ նիհարել, որպեսզի ոչ ոք չկարողանա նրան «հարսանեկան զգեստով գիրուկ» կոչել:

Ըստ Metro-ի, արտասովոր պատմությունը սկսվել է 2011 թվականին, երբ Ռեքսեմ քաղաքի կլինիկայում բուժքույր աշխատող Քլեր Քրոուզերսին անծանոթ մի տղամարդ գիրուկ է անվանել: Եվ դա այն ժամանակ, երբ աղջկա ընկերն ամուսնության առաջարկ է արել:

Վիրավորական մեկնաբանությունից հետո Քլերը սկսել է լրջորեն մտածել իր արտաքինի մասին: 160 սմ հասակի պարագայում նա 90 կգ է կշռել: Աղջիկը պատկերացրել է, թե ինչ տեսք կունենա հարսանեկան զգեստով, եւ մերժել է ընկերոջ առաջարկը:

Informing-ի փոխանցմամբ, բրիտանուհին երիտասարդին բացատրել է մերժման պատճառը, եւ նրանք միասին սկսել են անցնել նիհարելու դժվարին ճանապարհը: Մի քանի տարվա ընթացքում Քլերին հաջողվել է 38 կգ նիհարել, ինչից հետո ընդունել է սիրեցյալի ամուսնության առաջարկը: Ի դեպ, տղամարդն ընկերուհուն օգնելիս նույնպես մի քանի կիլոգրամ է կորցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ