News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնին:

Վարչապետը ողջունել է տիկին Բառոնի այցը Հայաստան եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացումը, այդ թվում միջազգային կառույցների շրջանակներում: Խոսելով Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ տնտեսական ոլորտում փոխգործակցության մասին՝ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Մեքսիկայում վերջերս բացված Հայաստանի դեսպանության աշխատանքները եւս կնպաստեն գործարար կապերի աշխուժացման նպատակով համատեղ բիզնես ֆորումների անցկացմանը: Այդ առումով, երկուստեք ընդգծվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը:

Գաբրիելա Կուեւաս Բառոնը նշել է, որ Մեքսիկան մեծապես կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը եւ վստահություն հայտնել, որ երկու խորհրդարանների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր ազդակ կհաղորդի միջպետական հարաբերությունների ակտիվացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ այդ համատեքստում տիկին Բառոնը նշել է, որ Մեքսիկան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը եւ իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ