News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն սեր է խոստովանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ուկրաինացիներին: Նա նաեւ նշել է, որ պատերազմ չի սիրում եւ ցնցված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հակամարտության շուրջ իր գնահատականը դերասանը հնչեցրել է Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ նա ներկայացնում է «Սիրո հովիտ» ֆիլմը:

«Պարոն Պուտինը, ես նրան լավ եմ ճանաչում եւ շատ եմ սիրում: Ես շատ եմ ճամփորդում ԽՍՀՄ կամ, ավելի ճիշտ, Ռուսաստան»,- ասել է Դեպարդյեն: Նրա խոսքերն ու սխալմունքը լրագրողների ժպիտն են առաջացրել:

Դերասանն ընդգծել է, որ գլուխ չի հանում Ուկրանիայում տեղի ունեցածից, սակայն, «ինչպես եւ բոլորը, ցնցված է»: «Ես լավ ծանոթ էի [նախկին] նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ, շատ եմ սիրում ուկրաինացիներին, սակայն հակամարտությունների քննարկումն իմ իրավասությունների մեջ չէ: Ես պատերազմ չեմ սիրում, հակամարտություններ չեմ սիրում, քանի որ դա մարդկանց մահվան է հանգեցնում»,- ընդգծել է դերասանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ