News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի 42-ամյա բնակիչ Ռոբերտ Բրաունը տարօրինակ ռեկորդ է սահմանել: Վերջին 20 տարիների ընթացքում տղամարդը շուրջ 500 անգամ տուգանվել է՝ հանրային վայրերում ալկոհոլ խմելու համար: Ըստ NY Daily News-ի, Բրաունը հերթական անգամ հայտնվել է ճաղերի հետեւում:

Ոստիկանները 46-ամյա հարբեցողին գտել են ավտոմայրուղու ճամփեզրին, որտեղ նա ուշաթափ ընկած է եղել: Նրա կողքին խմիչքի 5 դատարկ շիշ է եղել:

Vesti-ի փոխանցմամբ, շրջանային դատախազությունում լրագրողներին ասել են, որ վաղուց են ծանոթ Բրաունին: Պարզվում է՝ հարբեցողն առաջին անգամ ոստիկանների տեսադաշտում հայտնվել է 1994 թվականին:

«Նա գրեթե ամեն օր միեւնույն վայրում նստած խմում է, մինչեւ ոստիկանները գալիս են նրան ձերբակալելու»,- հայտարարել է դատախազ Փիթեր Ֆինեգանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ