News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռիգայում կայացած ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին բռնակալ է անվանել: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

«Ողջույն, բռնակալ»,- գագաթաժողովին ժամանած Օրբանին ողջունել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ ակնարկելով Բուդապեշտի կոշտ քաղաքականությունը, այդ թվում՝ սահմանադրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք հարված հասցրեցին մամուլի ազատությանն ու սահմանափակեցին դատական համակարգի իրավասությունները:

«Ողջույն, մեծն դուքս»,- Յունկերին պատասխանել է Հունգարիայի վարչապետը՝ նկատի ունենալով, որ ԵՀ ղեկավարը Լյուքսեմբուրգ դքսությունից է (նա նաեւ 1995-2003 թվականներին զբաղեցրել է այդ երկրի վարչապետի պաշտոնը):

Նշենք, որ հայ-հունգարական հարաբերությունները սառեցվել են հենց հունգարական վարչապետ Օրբանի՝ հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու որոշման արդյունքում:

2004 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Բուդապեշտում անգլերենի դասընթացներ էին անցկացվում: Դրանց մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ ապագա զոհ Գուրգեն Մարգարյանն ու նրան սպանած Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թափանցում է հայ սպաների սենյակ եւ կացնահարում քնած Գուրգեն Մարգարյանին: Դրանից հետո Սաֆարովը փորձում է սպանել հայ երկրորդ սպային՝ Հայկ Մակուչյանին, բարեբախտաբար՝ անհաջող:

2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ժամկետով համաներման իրավունքի: Դատարանում Սաֆարովը փոխել էր ցուցմունքները, հրաժարվել նախնական հայտարարությունից՝ պատճառաբելով, որ վատ գիտի ռուսերեն եւ անգլերեն:

2012 թվականի օգոստոսի 31-ին, Վիկտոր Օրբանի որոշմամբ, Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ նախագահի կողմից ներում շնորհվեց, բարձրացվեց նրա ծառայողական աստիճանը եւ նվերներ ստացավ՝ բնակարան եւ 8 տարվա աշխատավարձը: Հունգարիայի այդ քայլին ի պատասխան՝ Հայաստանը դադարեցրեց այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ