News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերջին զանգի կապակցությամբ այսօր՝ մայիսի 22-ին, Ազատության հրապարակում տոնական համերգ տեղի ունեցավ: Միջոցառումը կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ Կրթության եւ գիտության նախախարությունը։

Միջոցառմանը ներկա էին փոքրաթիվ շրջանավարտներ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջանավարտների մեծ մասը ըստ երեւույթին նախընտրել էր երեկոն ռեստորաններում անցկացնել։ Մայրաքաղաքի ամենապահանջված ռեստորաններում մեզ հայտնեցին, որ ազատ տեղեր չկան, բոլորը պատվիրել են շրջանավարտները։

Արմեն Աշոտյանը լուսանկարվեց շրջանավարտների հետ եւ նրանց անհոգ ապագա մաղթեց:

«Ամենակարեւորն է, որ այս տրամադրությունն իրենք պահպանեն ողջ կյանքի ընթացքում: Պիտի հիշեն այս օրերը որպես դպրոցից նոր կյանք մտնելու, նոր մարտահրավերների եւ ավագների հետ հավասար քայլելու հնարավորություն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը: 

Նշենք, որ տոնական համերգին ելույթ ունեցան մի շարք հայ երգիչներ, համերգն ավարտվեց տոնական հրավառությամբ:

Տպել
Ամենաշատ