News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայաստանի ամերիկյան համալսարանում «Ճարտարապետության քաղաքականությունը եւ քաղաքականության ճարտարապետությունը» թեմայով հանդիպում էր հայտնի երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, ում խոսքը լսելու էին եկել հարյուրավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ:

Մոտ 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում Մեսչյանը խոսեց ամեն ինչից, ծերակույտի վերածված քաղաքաշինության խորհրդից, բետոնապատված քաղաքից, անաստված եկեղեցիներից, իր չկայացող համերգից, անգրագետ հեռուստաեթերից, System of a Down խմբի համերգից, հեղափոխությունից, ապա դիմեց Սերժ Սարգսյանին. «Պարոն նախագահ, խնդրում եմ ամնիստիայի ժամանակ Շանթի հարցը լուծեք»:

Դահլիճում ներա էր նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում դիմելով՝ ասաց. «Եթե քո հայրիկն այստեղ լիներ, բեմից խոսեր, ավելի շատ օգուտ կտար, քան ես»:

Երիտասարդները խանդավառված էին՝ այնպես, ինչպես System of a Down-ի համերգին՝ Հանրապետության հրապարակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ