News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի «օֆշորային սկանդալի» քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Չնայած այս պատմության հետ բազմաթիվ անուններ հնչեցին, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, սակայն գործով անցնող միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն է, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, մասնավորապես, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը յուրացնելու մեջ:

Ընդունված է համարել, որ հենց այս պատմությունը դարձավ Տիգրան Սարգսյանի քաղաքական մայրամուտի պատճառը: Եթե չլիներ «օֆշորային սկանդալը», ապա հետագա զարգացումները դժվար թե նախկին վարչապետի համար այդքան ծանր հետեւանքներ ունենային: Ինչեւէ, ներկայումս քրեական գործի նյութերը, որոնք 32 հատորից են բաղկացած, տրվել են պաշտպանական կողմին` ծանոթանալու եւ միջնորդություններ ներկայացնելու համար: Այդ փուլի ավարտից հետո քրեական գործը կուղարկվի դատարան:

Այս գործով դատաքննությունն ուշագրավ կլինի այն տեսանկյունից, թե ինչպես է իրավապահներին հաջողվել նախկին վարչապետին եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին «մաքրել»:

Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը մի քանի տասնյակ միլիոն դոլարի ունեցվածքն իրենից խլելու պատմության մեջ հիմնականում մեղադրում էր ոչ միայն Աշոտ Սուքիասյանին, այլ նաեւ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին: Սակայն նրանցից այսօր մեղադրյալի աթոռին է միայն Աշոտ Սուքիասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ