News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում գտնվող մոտ 100 կարուսելներն ու ատրիակցիոններն այժմ անցնում են փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ մինչ մայիսի 1-ին կարուսելների բացումը ապրիլից սկսվում ենք վերանորոգման աշխատանքները: Դրանք ավարտելուց հետո շահագործող ընկերությունը դիմում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին՝ փորձաքննություն անցնելու նպատակով եւ մինչեւ հունիսի 1-ը արդեն հայտնի են լինում եզրակացությունները:

Վոլոդյա Հովսեփյանը նշեց, որ սովորաբար մեծ ընկերություններում խնդիրներ չեն լինում, տարեցտարի նրանք բարելավում են իրենց կարուսելների վիճակը: Իսկ եթե հանկարծ որեւէ ատրակցիոնի համար կենտրոնը տալիս է բացասական եզրակացություն, ապա տեսչությունը անմիջապես կասեցնում է դրա շահագործումը, պահանջում անսարքությունները շտկել, դրանք չանելու եւ անսարք կարուսելը շահագործելու դեպքում տուգանում 1մլն դրամի չափով: 

Իսկ թե ինչպես տարբերակի ծնողը անվտանգ կարուսելը վտանգավորից, Վոլոդյա Հովսեփյանն ասաց, որ պետք է պահանջել եզրակացությունները, դրանք պարտավոր են փակցրած լինել տեսանելի վայրերում:

Տպել
Ամենաշատ