News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում երեկ՝ մայիսի 22-ին՝ Վերջին զանգի օրը, գրանցվել է 593 կանչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա նշեց, որ Վերջին զանգի կամ շրջանավարտների հետ կապված կանչեր չեն ստացել: Ողջ օրը «Շտապօգնության» բրիգադները քաղաքի տարբեր հատվածներում, որտեղ անց էին կացվում մասսայական միջոցառումներ, հերթապահել են, բարեբախատաբար, որեւէ միջադեպ չի եղել:

Գրանցված կանչերը ամենօրյա կանչերն են, որոնք հիմնականում վերաբերում են սիրտ-անոթային խնդիրներին, սուր-շնչառական վարակներին եւ տրավմաներին: Երեկ Երեւանում արձանագրված 593 կանչից 112-ի դեպքում եղել է հոսպիտալացում:

Հիշեցնենք, որ Հանրապետության մոտ 1400 դպրոցում շուրջ 25 հազար շրջանավարտի համար մայիսի 22-ին, հնչել է  «Վերջին զանգը»:

Մայիսի 22-ին դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպվել է վերջին դաս, վերջին զանգի միջոցառում եւ տոնական համերգներ: Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-23-ը:

Նշենք, որ վերջին զանգը խորհրդային ժամանակներից եկող ավանդույթ է, դպրացականների ամենասիրելի եւ ամենասպասված տոնը: Այդ օրը նշում են տարբեր երկրներում, օրվա խորհրդի հետ կապված` բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ