News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բուլղարիան, ըստ էության, ճանաչել է 1915-ի դեպքերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի պատգամավոր Յանակի Ստոիլովը։

Նրախոսքով, ժամանակակից բուլղարների համար այդ փաստը, ըստ ամենայնի, ավելի կարեւոր է, քան «ցեղասպանություն» բառի արտաքին ձեւակերպումը։ Նա հիշեցրել է, որ ապրիլի 24-ին Բուլղարիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (157 կողմ, 36 դեմ) բանաձեւ է ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդի մասին («Ցեղասպանություն» բառը բանաձեւի նախնական տարբերակից հանվել էր թուրքամետ ուժերի ճնշման տակ-խմբ.)։

«Բանաձեւը կարեւոր է որպես պատմության տարբեր փուլերում հազարավոր հայերի փրկելու գործում Բուլղարիայի մեծ ավանդի հաստատում։ Կարծում եմ՝ 100-ամյա իրադարձությունների ճանաչումը Բուլղարիային դնում է այն պետությունների կողքին, որոնք ճանաչել են այդ փաստը»,- ասել է նա։

Հարցին, թե չի պատրաստվում արդյոք Բուլղարիայի խորհրդարանը քննարկել սեփական ժողովրդի՝ Թրակիայի բուլղարների ցեղասպանության ճանաչումը նույն թուրքերի կողմից, պատգամավորը խուսափողական պատասխան է տվել. «Չէի ցանկանա այժմ քննարկել այդ խնդիրը։ Այժմ տարբեր նախաձեռնություններ են բերվում, որոնք վերաբերվում են եւ օսմանյան տիրապետման շրջանին։ Նման խնդիրներ մեր պատմության ընթացքում եղել են։ Պետք է իրատեսորեն հաշվի առնել բոլոր հանգամանքները»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ