Մեծ Բրիտանիայում Անգլիայի բանկը ուսումնասիրում է ԵՄ-ից դուրս գալու ֆինանսական հետեւանքները այն դեպքում, եթե Բրիտանիայում հնարավոր հանրաքվեի մասնակիցները Եվրամիությունը լքելուն կողմ քվեարկեն։
Բանկի ստացած առաջադրանքը դադարել է գաղտնի մնալ այն բանից հետո, երբ Project Bookend-ի հետազոտության մանրամասները ներկայացնող նամակը հայտնվել է Guardian-ի խմբագրությունում։
Նամակում մասնավորապես ասվում է, որ բանկի աշխատակիցների մեծ մասը չպիտի տեղյակ լինի կատարվածի մասին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։