News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը սկսել է Եվրոպային իր նավթագազային պաշարներով մանիպուլյացիայի ենթարկելու ակտիվ փորձերը: Դրա հերթական ապացույցը The Business Year ամսագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարություններն են:

Ալիեւի խոսքով՝ 2006թ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործումը կարեւոր քայլ դարձավ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովության համար: Ադրբեջանից մատակարարվող նավթը այսօր կազմում է որոշ եվրոպական երկրների էներգետիկ հաշվեկշռի 30-40 տոկոսը, պնդում է Ալիեւ կրտսերը:

«Արդեն 20 տարի է՝ Ադրբեջանը լարված պայքար է մղում իր էներգետիկ պաշարները տարբեր ուղիներով համաշխարհային շուկա հանելու համար եւ ունի լայնորեն դիվերսիֆիկացված փոխադրամիջոցային ենթակառուցվածք: Հարավային գազային միջանցքը այսօր Եվրոպայի ամենախոշոր ենթակառուցվածքային նախագիծն է: Ադրբեջանը գազի միակ նոր աղբյուրն է, որը հնարավոր կլինի մատակարարել Եվրոպա մոտ ժամանակներս: Այդ նախագիծը բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Հարավային գազային միջանցքը կազմող սեգմենտները առաջին հերթին «Շահդենիզ» գազի հանքավայրի շահագործումն է, Ադրբեջանն ու Վրաստանը միացնող Հարավկովկասյան գազատարի ընդլայնումը, Տրանսանատոլիական նախագծի ՝ TANAP-ի իրականացումը եւ Տրանսադրիատիկ խողովակաշարի կառուցումը»,- հայտարարել է Ալիեւը:

Նրա խոսքով՝ Ադրեբջանի գազի պաշարները կազմում են 2.6 տրլն խ/մ, իսկ կանխատեսելի պաշարների ծավալը 2 անգամ ավելի մեծ է: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը պետությանը թույլ է տալիս մեծացնել գազի արտահանումը ցանկացած ուղղությամբ: «Այսպիսով՝ համագործակցության նոր ձեւաչափին մասնակցող երկրները միաժամանակ վերածվում են բնական դաշնակիցների, եւ վերջին հաշվով եվրասիական տարածաշրջանում ձեւավորվում է շատ լուրջ դաշինքի նոր ձեւաչափ: Դա շատ մեծ քաղաքական եւ տնտեսական ազդեցություն է ունենալու: Այդ պատճառով Հարավային գազային միջանցքը ոչ միայն էներգետիկ նախագիծ է, խողովակաշարը նաեւ լուրջ քաղաքական նախաձեռնություն է»,- ընդգծել է Ալիեւը:

Սակայն, որոշ մասնագետների կարծիքով, նավթի եւ գազի պաշարների մասին Ադրբեջանի պնդումները մեծապես չափազանցված են: Դրա օգտին է խոսում Ադրբեջանում օտարեկրյա ընկերությունների ներկայության կրճատումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ