News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է դասակի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կանոնները խախտելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննությամբ պարզվել է, որ N զորամասի 1-ին դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանը, ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում որպես դիրքի ավագ, դիրքում ծառայության նշանակված զինծառայողների նկատմամբ պետ, խախտել է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կանոնները։

Մասնավորապես՝  ի պաշտոնե պարտավոր լինելով հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի ծառայության նկատմամբ, կանխել խախտումները՝ անձամբ է թույլ տվել խախտումներ։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հերթապահության ընթացքում`երեկոյան ժամերին, ոգելից խմիչք է օգտագործել, տվյալ ժամի դիտորդներին տվել այնպիսի կարգադրություններ, որոնց հետեւանքով նվազել է մարտական հենակետի մարտունակությունը, հերթափոխի ընթացքում ՀՀ սահմանի տվյալ հատվածը մնացել է առանց բավարար հսկողության՝ վտանգելով ենթակաների կյանքն ու առողջությունը:

Բացի այդ, պարզվել է, որ նույն դիրքի ավագի օգնական, շարքային Դ.Սարիբեկյանի կողմից զինվորական ծառայության պարտականությունների կապակցությամբ արժանանալով հանդիմանության՝ դասակի հրամանատարը վիճաբանել է, բռնություն գործադրել նրա նկատմամբ, իսկ վիճաբանությանը ներկա գտնվող զինծառայողների միջամտությունից անմիջապես հետո բռնության սպառնալիք գործադրել շարքայինի նկատմամբ՝ ինքնաձիգից արձակելով անկանոն մենահատ կրակոցներ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ վիճաբանության ժամանակ շարքային Դ.Սարիբեկյանը եւս բռնություն է գործադրել ավագ լեյտենանտի նկատմամբ՝ ապտակել, ինքնաձիգի խզակոթով հարվածել կրծքավանդակի շրջանին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողներին՝ ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով եւ 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ շարքային Դ.Սարիբեկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ