News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 30-ին Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանը» հրավիրել է իր հերթական հանրահավաքը, որտեղ կներկայացնեն նաեւ իշխանությունների հեռացումից հետո Հայաստանում կատարելիք հրատապ քայլերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ հանրահավաքին կհաստատեն իրենց վճռականությունը ռեժիմի հեռացման հարցում, մարտավարական թարմացումներ եւ վերանայումներ կանեն, ինչպես նաեւ կներկայացվեն ռեժիմի հեռացումից հետո երկրում կատարելիք հրատապ քայլերը:

Իսկ մինչ հանրահավաքը ՀԽ-ն կմասնակցի ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման իրականացվելիք բողոքի ակցիաներին:

Ինչ վերաբերում է ՀԽ անդամների դեմ հարուցված գործին, Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ստորագրությամբ ազատ արձակվելուց հետո 2 անգամ իրենց կանչել են, մի անգամ՝ ստորագրության համար, մի անգամ՝ փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու համար, դրանից հետո որեւէ անգամ չեն դիմել, գործը արհեստականորեն ձգձգում են, որպեսզի ազդեցության դաշտ ունենան: ՀԽ անդամը իր մտահոգությունը հայտնեց, որ իրենց թիմակիցներին հանիրավի շարունակում են կանչել ոստիկանություն՝ հոգեբանական ճնշումների ենթարկելու, ահաբեկելու համար:

Հիշեցնենք, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: Դրանից հետո դատախազը պահանջել էր գործը, իսկ օրեր անց որոշում կայացրել փոխել ՀԽ անդամների խափանման միջոց կալանքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Ամենաշատ