News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Միչոական նահանգում հրաձգության հետեւանքով առնվազն 39 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։

Ոստիկանների եւ ենթադրաբար թմրամաֆիայի անդամ զինված չարագործների  միջեւ բախումները տեղի են ունեցել Միչոական եւ Հալիսկո նահանգների սահմանագծին։

Միչոական  նահանգը արդեն մի քանի տարի շարունակ հակամարտող թմրակարտելների միջեւ մղվող պայքարի թատերաբեմ է դարձել։ Տեղաբնակները 2013թ. բռնության աճից հետո կամավոր ջոկատներ են ստեղծել թմրամաֆիայի դեմ պայքարելու համար, տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ