News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ստամբուլի Թուզլա թաղամասա Քամփ Արմեն անունը կրող հայկական որբանոցը հայ ժողովրդին վերադարձնելու պահանջով Ստամբուլի հայերի Նոր Զարթոնք շարժումը խոշոր բողոքի ակցի եւ երթ է կազմակերպել:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ մայիսի 22-ի երեկոյան Ստամբուլի Բեյօղու թաղամասի Թունել կոչվող հատվածում հավաքվել են Ստամբուլի բազմաթիվ հայեր եւ նրանց աջակցող թուրք եւ այլ ազգության ակտիվիստներ: Հավաքվածների ձեռքին եղել են պաստառներ՝ Քամփ Արմենը հետ տվեք հայ ժողովրդին գրություններով:

Բողոքի երթի մասնակիցները քայլել են մինչեւ Գալաթասարայի լիցեյի մոտ, որտեղ հայտարարությամբ է հանդես եկել Նոր Զարթոնք շարժման անդամ Սայաթ Թեքիրը, ով հիշեցրել է, որ Քամփ Արմենը ստեղծվել է 1962 թվականին եւ ընդունել է հայ որբերի, այդ թվում Հրանտ Դինքին եւ նրա տիկնոջը:

Սայաթ Թեքիրը շեշտել է, թե իրենք հերթապահելու են Քամփ Արմենում մինչեւ որոշում կայացվի այն վերադարձնել իրական տերերին՝ հայ ժողովրդին: Հայ ակտիվիստի հայտարարությունից հետո բողոքի ակցիան խաղաղ ավարտվել է:

Նշենք, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել է քանդել մանկատունը եւ էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ