News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա  Սեդրակ Զատիկյանի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող եւ վերջերս հայտնաբերված Նարեկ Խաչատրյանը ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի ընկերն է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ ըստ գործի նյութերի՝ ներկայացվում է, որ Ստեփան Հակոբյանը եւ Նարեկ Խաչատրյանը միասին են կազմակերպել սպանությունը: Այժմ մեղադրյալի հայտնաբերումից հետո նոր քննություն պետք է լինի:

Դիմեցինք Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանին՝ հարցով, թե հետախուզվողի հայտնաբերումը կարող է ազդել իր պաշտպանյալի վրա: Նա նշեց, որ այս գործի վրա ազդեցությունը տեսականորեն չեն կարող բացառել, բայց այդ հարցին կարող են անդրադառնալ գործի ավարտից հետո: «Այդ գործով գրեթե ապացույցները, որոնք մեղադրանքի հիմքում են, անթույլատրելի են, սակայն կոնկրետ ինչ-ինչ հանգամանքերից ելնելով թույլատելի են ճանաչվել, օրինակ՝ հեռախոսի վերծանումները առանց դատարանի որոշման են եղել: Եթե օբյկետիվ լիներ, որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեին ու դա էլ կհանգեցներ կոնկրետ այլ հետեւանքների, այյսինքն՝ մեղադրանքը հիմնավորող բոլոր ապացույցները անթույլատրելի են»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա  Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով, նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Զատիկյանը  մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը Արսեն Առուշանյանին պատվիրելու համար։ Վերաքննիչ դատարանը մերժել է բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հակոբյանին դատապարտելու վերաբերյալ կայացրած վճիռը եւ նրան չի արդարացրել: Մյուս կողմը եւս դիմել էր Վերաքննիչ դատարան՝ պահանջելով ցմահ ազատազրկում Ստեփան Հակոբյանի նկատմամբ, այդ դիմումը եւս մերժվել է: Վճռաբեկ դատարանը դիմումը վարույթ չէր ընդունել: Նրանք ՄԻԵԴ չեն դիմել: Ոստիկանությունը հայտնաբերել է Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա  Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպած և միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ