News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անհատ տաքսու վարորդներն այսօր՝ մայիսի 23-ին, բողոքի ակցիա են անցկացրել Երեւանում՝ ՃՈ տուգանային հրապարակի մոտ՝ պահանջելով լուծել տաքսիների կայանատեղիների հարցը:

Տաքսու վարորդները բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս կայանել այն վայրերում, որտեղ իրենք տարիներ շարունակ կանգնել են։

«Իմ մեքենան տուգանային հրապարակ են բերել այն բանի համար, որ մեքենաս կանգնեցրել եմ այն մասում, որտեղ տարիներ շարունակ կանգնել եմ ու աշխատել: Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի դիմաց, մենք միշտ կայանել ենք, այս երկու ամիսը ակտ է գալիս,  եւ մեզ տուգանում են 5000 դրամով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհատ տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը:

Բողոքող վարորդների հետ հանդիպեց ոստիկանության գնդապետ Հայկազ Մարտիրոսյանը, որը նշեց, որ Ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է տուգանել նրանց, ովքեր կայանում են ոչ նախատեսված վայրերում:

«Մենք հետեւողական ենք, բազմիցս զգուշացրել ենք այն տաքսու վարորդներին, որոնք կայանում են ոչ նախատեսված վայրերում: Տաքսիների կայանման համար քաղաքում նախատեսված վայրեր կան, որտեղ անհատ  տաքսիստները հրաժարվում են կայանել»,-ասաց նա:

Տաքսու վարորդները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ օրենքով նախատեսված վայրերում, որտեղ թույլատրված է կայանել, չեն կարողանում գումար վաստակել, քանի որ դրանք մարդաշատ չեն:

«Մենք արդեն երկար տարիներ կանգնում ենք այդ տեղերում, հաճախորդներն արդեն գիտեն, որ տաքսիներ կան, հիմա մեզ թույլ չեն տալիս այլ վայրերում կայանել»,-նշեց «Ավտովարորդների լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Տպել
Ամենաշատ