News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի հայտնաբերված տղամարդը մահացել էր թմրանյութից թունավորման հետեւանքով: Իրավապահ համակարգում NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ վերջինս թունավորվել է թմրանյութից եւ մահացել մինչ շտապօգնության բրիգադի գալը: Նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են 38-ամյա Գ. Գ.-ի  դին: Նա ապրում է Վաղարշյան փողոցի բնակարաններից մեկում, չի աշխատում:  Տղամարդու երկու ձեռքերի ափերի արտաքին հատվածում առկա են եղել արյունանման հետքեր: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ մայիսի 22-ին, առավոտվանից հավաքված են ոստիկաններ եւ «Շտապօգնության» աշխատակիցներ: Մեր տեղեկություններով՝ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Այս պահին տարածքում աշխատում են իրավապահները, կատարվում են քննչական գործողություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ