Մայիսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ-Հայկավան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: