News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները Թայմիրում հայտնաբերված գայլերի ոսկորների գենետիկ անալիզ են անցկացրել եւ պարզել, որ այդ կենդանին գայլի եւ շան՝ գիտությանը հայտնի ամենահին նախնին է: Դա նշանակում է, որ մարդը կարող էր շանն ընտելացնել շուրջ 35 հազար տարի առաջ, այլ ոչ թե 16 հազար տարի առաջ, ինչպես համարվում էր:

Բացի այդ, Թայմիրյան թերակղզում հայտնաբերված գայլը, ըստ մասնագետների, շատ մտերիմ ազգական է ժամանակակից հասկիին եւ գրենլանդյան շանը:

Ըստ Gazeta-ի, գիտնականները հանգել են եզրակացության, որ շներին ընտելացնելու գործընթացը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել 16 հազար տարվանից էլ ավելի վաղ, իսկ որպես հնարավոր ժամանակաշրջան սահմանվել է 27-ից մինչեւ 40 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ