Իրենց հայհոյելու համար քաղաքացուն ծեծող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատական կարգադրիչների վերաբերյալ նյութերը ուսումնասիրվում են: NEWS.am-ի տեղեկություններով՝
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քր.դատ.օր. 180-181 հոդ. կարգով հետագա ընթացքը լուծելու ցուցումով, ուղարկվել է «aravot .am» կայքում «Մայիսի 12-ին միջադեպ դատարանում, կարգադրիչները ծեծում են քաղաքացուն` իրենց հայհոյելու համար» վերտառությամբ հրապարակված հոդվածն այն մասին, որ մայիսի 12-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչները Հր. Ներսիսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող նշված դատարանի բակում ծեծել են գողության փաստի առիթով դատաքննությանը ներկայացած, ոչ սթափ վիճակում գտնվող ամբաստանյալին: Կատարվում է քննություն: