News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում հունիսի 2-23-ը կանցկացվեն պետական ավարտական եւ միասնական քննությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:

Առաջին քննությունը կկայանա հունիսի 2-ին «Կենսաբանսւթյուն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Պետական ավարտական եւ միասնական քննություններին մասնակցելու համար դիմել է 11803 դիմորդ՝ մոտ 450-ով քիչ նախորդ տարվանից: Ամբողջ   Հանրապետությունում ձեւավորվելու է 34 քննական կենտրոն, որոնցից 24-ը՝ մարզերում, 10-ը՝ Երեւանում: Ամենաշատ դիմում-հայտերը ներկայացվել են «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Օտար լեզու» առարկաների համար: «Հայոց լեզվից» քննությունը կկայանա հունիսի 5-ին, օտար լեզվից՝ հունիսի 12-ին, իսկ մաթեմատիկայից՝ հունիսի 16-ին:  Քննությունը հանձնելուց մեկ ժամ հետո պատասխաները հրապարակվում են ԳԹԿ կայքում, աշակերտները կարող են ստուգել իրենց աշխատանքը ու իմանալ արդյունքը: Իսկ պաշտոնապես քննությունների արդյունքները հրապարակվում են քննությունից 5 օր անց:

Միասնական քննությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի: Հունիսի 24-ից արդեն կընդունվեն դիմումները, այս փուլին մասնակցում են զորացրվածները, ուսումնարանների շրջանավարտները, արտասահմանում սովորած մեր հայրենակիցները եւ չհայտագրվածները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ