News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ներքաղաքական կյանքում սկանդալային բացահայտումներով հայտնի Twitter-ի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին հերթական տեղեկություն է հայտնել՝ շեշտելով, որ Թուրքիայի նախագահին են ներկայացրել սոցհարցումների արդյունքները։

Ֆուաթ Ավնին պնդել է, թե մայիսի 15-ից հետո արված սոցհարցումներից հետո Էրդողանը շոկի մեջ է։  POLLMARK հետազոտական ընկերությունն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) ձայները զեկուցել է 36,8 տոկոս, ANAR-ը՝ 39,2 տոկոս, իսկ DENGE վերլուծական ընկերությունը՝ 40,9 տոկոս։

Այս տխրեցնող արդյունքներն իմանալուց հետո իշխող Էրդողանը հանդիպել է PR-ով զբաղվող ընկերությունների հետ եւ նրանց ասել «բերանից եկածը»։

PR-ով զբաղվող ընկերություններն էլ իրենց հերթին կուսակցության ցածր վարկանիշի համար մեղադրել են Դավութօղլուն՝ պնդելով, որ նրա ելույթների մեջ խարիզմա չկա եւ չի ազդում մարդկանց վրա։

Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2015-ի հունիսի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ