News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիգերիայում Մուհամմեդ մարգարեին վիրավորելու գործով դատական լսումների ավարտին կայացրած վճռից դժգոհ մուսուլմանները հրդեհել են Կանո քաղաքի շարիաթի դատարանի շենքը:

Մուսուլմանները ցույցի էին դուրս եկել այն բանից հետո, երբ դատարանը որոշել էր ազատել հոգեւոր գործիչ Մալամա Աբդուլլահ Նիյասին, որին մեղադրում էին Մուհամմեդ մարգարեին վիրավորելու մեջ, քանի որ նա հրապարակավ հայտարարել էր, որ 18-րդ դարի աստվածաբան, սուֆիական տարիկայի հիմնադիր Ահմադ Աթ Թիջանին ավելի հզոր է եղել, քան Մուհամմեդ մարգարեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատական լսումներից հետո նրան գաղտնի բաց էին թողել, եւ նա անհետացել էր դժգոհ մուսուլմանների աչքից:

Միջադեպից տուժածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ