News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Financial Times-ի «ԵՄ-ն արեւելյան պետություններին սերտ կապեր է առաջարկում, բայց զգույշ» վերնագրով հոդվածում ասված է. «ԵՄ-ն թարմացրեց ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունների հետ կապերը ամրապնդելու մասին իր խոստումները, սակայն դա արեց զգույշ, առանց ապագա անդամակցության խոստումների, ինչը կարող էր առաջ բերել Մոսկվայի զայրույթը»:

The Wall Street Journal-ը նշում է, որ արեւելաեվրոպական երկրների հարաբերությունների լարվածությունը դուրս լողաց ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: «Եվրոպայի արեւելյան հարեւանների միջեւ լարվածությունը ուրբաթ դուրս լողաց՝ ստվեր գցելով նախկին ԽՍՀՄ 6 անդամների եւ ԵՄ-ի միջեւ տնտեսական եւ քաղաքական կապերի խորացման վրա»,- գրում է թերթը:

Reuters-ը գրում է, որ Եվրամիությունը եւ նախկին խորհրդային 6 երկրները, մեկ աչքով նայելով Ռուսաստաին, փակեցին իրենց տարաձայնությունները, որպեսզի թարմացնեն խաղաղության եւ անվտանգության համագործակցության մասին իրենց խոստումները: «Չնայած ԵՄ որոշ առաջնորդների համակրանքին՝ հատկապես արեւելքում ԵՄ խոշոր պետությունները զգուշանում են 2 բանից՝ սադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ծանրաբեռնել ԵՄ-ն աղքատ եւ անկայուն անդամներով»,- ասված է հոդվածում:

The New York Times-ը գրում է. «Բրիտանայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնվեց մի քանի ժամ ուշացումով, սակայն միակ մարդը, ով բացակա էր եւ ով իրոք նշանակություն ուներ եւ ով հետապնդում էր մասնակիցներին երկօրյա հանդիպման ընթացքում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր, ում անգամ չէին էլ հրավիրել»:

Deutsche Welle-ն ընդգծում է, որ ԵՄ-ն եւ արեւելյան գործընկերները զբաղված էին Ռուսաստանի նկատմամբ նուրբ հավասարակշռություն պահպանելով: «Արեւելյան գործընկերության» 4-րդ գագաթնաժողովը ավարտեց նրանքով, որ արեւմտյան բլոկը եւ նրա արեւելյան հարեւանները հաստատեցին համագործակցության շուրջ իրենց խոստումները: Այդուհանդերձ գագաթնաժողովը նաեւ ի ցույց դրեց Մոսկվայի հետ հարաբերությունների հարցով լարվածությունը»,- նշվում է հոդվածում:

Politico-ի եվրոպական հրակատարակության մեջ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը» ոչնչով չտպավորեց վերնագրով հոդված է լույս տեսեսել: «Երեք նախկին խորհրդային երկրները, որոնք ԵՄ-ի հետ առավել սերտ կապերի հույսեր ունեին, վերջին գագաթնաժողովում շատ բան չստացան: Գագաթնաժողովից առաջ սպասումները բավական փոքր էին, իսկ հանդիպման ավարտին դրա ոչ հավակնոտ բնույթը հաստատվեց»,- գրում է պարբերականը:

Bloomberg View-ի «Արեւելյան Եվրոպայի հանդեպ ԵՄ ցինիկ պլանը» հոդվածում ասվում է. «ԵՄ-ն չի կարող շատ բան առաջարկել նախկին խորհրդային 6 պետություններին: Այդուհանդերձ դրանցից 3-ը՝ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, չեն պատրաստվում հրաժարվել Եվրոպային մերձենալու իրենց ջանքերից, քանի որ դրա այլընտրանքը շատ ավելի վատ է. ընտրել Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը: Մյուս երեք պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Բելառուսը, այնսպես թե այնպես Եվրոպայից շատ բան չեն ակնկալում»:

Բրիտանական The Guardian-ը գրում է, որ ԵՄ գագաթնաժողովում խոստացել են 1.8 մլրդ եվրո տրամադրել Ուկրաինային, սակայն Ռուսաստանը «սենյակում փիղ է մնում»: «Ռիգայում եվրոպացի առաջնորդներին մեղադրում են այն բանի համար, որ նրանք «Արեւելյան գործընկերության» երկրների բարեփոխումներ են սպասում՝ փոխարենը շատ քիչ բան առաջարկելով, իսկ Կրեմլը գումար է տալիս շատ ավելի քիչ պայմաններով»,- ասված է հոդվածում:

«ՌԻԱ Նովոստի»-ն հոդված էր հրապարակել «Արեւելյան գործընկերությունը» տեղափոխվեց հեռանկար» վերնագրով: «Եվրամիությունը Ռիգայի գագաթնաժողովում «Արեւելյան գործընկերության» անդամների հետ հարաբերությունները խորացնելու օգտին արտահայտվեց: Ամփոփ հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները հաստատեցին ԵՄ-ի եւ 6 նախկին խորհրդային երկրերի միջեւ խորը համագործակցության զարգացման կարեւորությունը»: Նախաբանից հետո բացատրություն էր գալիս. գործընկերությունը տարբերակված է լիելու: Ընդ որում Մոլդովան չստացավ ԵՄ-ին մոտ ապագայում անդամակցելու հնարավորության հաստատումը: Իսկ Վրաստանի եւ Ուկրաինայի համար հաստատվեցին միայն «եվրոպական հեռանկարները»՝ առանց վիզղային ռեժիմը հանելու ժամկետների հստակ ձեւակերպումների»,- գրում է գործակալությունը:

RBK-ն նշում է, որ Ղրիմի հարցով տարաձայնությունները չխանգարեցին «Արեւելյան գործընկերությանը» բոլորին բավարարող հռչակագիր ընդունել: «Մասնակիցները հանդիպումն անվանեցին «պատերազմական ժամանակաշրջանի գագաթնաժողով» եւ մատնանշեցին 2013թ. Վիլնյուիս գագաթնաժողովից հետո տեղի ունեցած արմատական փոփոխությունները՝ նկատի ունենալով Ուկրաինայում պատերազմական գործողություններն ու Ղրիմի կարգավիճակի փոփոխությունը»,- նշված է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ