Սոմալիի բանակի առնվազն 24 զինվոր է զոհվել «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայինների հետ բախումների հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Մոգադիշոյից հարավ ընկած Ներքին Շաբելլե շրջանում: Մարտերը շարունակվել են մի քանի օր, գրում է Gazeta-ն: