News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավոկադո աճեցնող՝ Ֆլորիդայի ֆերմերները լուրջ խնդրի առջեւ են հայտնվել: Ծառերը վարակվում են վտանգավոր սնկով, որոնք տարածում են Ասիայից եկած բզեզները, եւ արագ չորանում: Սունկը ծառի վրա հնարավոր է հայտնաբերել միայն դրա տարածվելուց հետո, երբ արդեն հնարավոր չէ ծառը փրկել:

Ֆլորիդայի համալսարանի մասնագետները մշակել են նահանգի կարեւորագույն գյուղատնտեսական կուլտուրայի փրկության պլան:

Ավոկադոյի բերքը կփրկեն ռադիոկառավարվող ուղղաթոիռներն ու շները: Ուղղաթիռներին ամրացված նկարահանող սարքերը կգտնեն այն ծառերը, որտեղ բնավորվել են բզեզները, իսկ շներն իրենց հոտառությամբ ցույց կտան ծառերը, որոնք արդեն վարակվել են սնկով: Ֆերմերներին կմնա միայն կտրել եւ այրել ծառերը, հաղորդում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ