News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները մի ամբողջ օր ձայնագրել են երեխաների հետ ծնողների զրույցները, այնուհետեւ համակարգչային ծրագրով համեմատել, թե հայրերն ու մայրերն ինչպես են շփվում փոքրիկ երեխայի եւ մեծերի հետ: Մասնագետները նկատել են, որ մայրերը երեխաների հետ մանկական ձայնով են խոսում:

Ըստ The Daily Mail-ի, երեխայի հետ զրուցելիս կանանց ձայնն ավելի բարձր է դարձել: Բացի այդ, ձայնի տոնայնությունը բարձրացել կամ իջել է ավելի հաճախ, քան հասուն մարդու հետ զրույցում:

Իսկ ահա հայրերի պարագայում երեխայի հետ զրույցում տոնայնությունը չի տարբերվել մեծահասակների հետ զրույցից: MedDaily-ի փոխանցմամբ, հայրերը երեխաներին օգնում են սովորել նորմալ խոսքին: Նրանց շնորհիվ փոքրիկները սովորում են հասկանալ ոչ միայն մայրերի դանդաղ եւ փոխված խոսքը: Հավանաբար, տղամարդիկ այլ կերպ են պարզեցնում իրենց խոսքը, օրինակ՝ ավելի պարզ բառեր են ընտրում: Այսպիսով, երկու ծնողն էլ նպաստում են երեխայի խոսքի զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ