News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ իր վերաբերմունքում Եվրամիությունը հաշվի է առել նաեւ պատվիրակությունների մակարդակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով մայիսի 21-22-ին Ռիգայում անցկացված «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքները:

Փորձագետի խոսքով, Հայաստանը ներկայացել էր նախագահի մակարդակով, իսկ Ադրբեջանը՝ արտաքին գործերի նախարարի, եւ երկկողմ հանդիպումներում համաչափությունը խախտելու պատճառ չկար, ինչն էլ արտահայտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման փաստով:

«Զարմանալի ոչինչ չկա, որ ԵՄ-ի հետ ասոցացման չգնացող «Արեւելյան գործընկերության» երեք երկրներից Հայաստանին առանձնացնում են՝ ի տարբերություն Ադրբեջանի եւ Բելառուսի: Չնայած մենք չենք ստորագրել ասոցացման համաձայնագիրը, սակայն մեզ մոտ սկզբունքորեն այլ իրավիճակ է մարդկանց տեղաշարժի, վիզային ռեժիմի եւ հետընդունման պայմանագրի մասով, էլ չխոսենք մարդու իրավունքների եւ տնտեսական ազատությունների վիճակի մասին: Համաժողովի արդյունքներում ընդունված ոչ մի տեքստում այդ երեք երկրների հանդեպ միասնական մոտեցում չի արտահայտվում: Այդ թվում՝ հայկական պատվիրակության ներկայացրած փաստերի շնորհիվ, որի կազմում նաեւ ես էի ընդգրկված»,- ասաց քաղաքագետը:

Նա նաեւ հավելեց, որ այդպիսի վերաբերմունքի ճանապարհը հենց Ադրբեջանն ընտրեց՝ անտեսելով գագաթաժողովը: Երեւանի եւ Բաքվի հանդեպ ԵՄ պատասխան վերաբերմունքը հստակ տարբերակված է, ինչը միանգամայն տրամաբանական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի․ «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը…
Ռասմուսենի խմբի զեկույցը ԵՄ-ին կոչ է անում միջնորդելու փոխարեն պետք է փորձի ուժեղացնել ՀՀ դիմադրողականությունը
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի…
Ամենաշատ