News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունում կա մեկը, որը կժխտի, նրան անմիջապես կվռնդեն: Այդ մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Բենուա Լյութժենը՝ անդրադառնալով Ցեղասպանության մասին բրյուսելցի պատգամավոր Ահմեդ Էլ Հանուսայի սկանդալային հայտարարությանը:

Ինչպես հայտնում է RTBF-ը, առաջնորդը հստակ հասկացնել է տվել, որ ժխտողականները կուսակցության շարքերում տեղ չունեն, քանի որ դա հակասում է կուսակցության էթիկային: «Եթե մեր կուսակցությունում կա մեկը, որը ժխտում է, ապա նրան կվռնդեն: Եվ ես ձեզ կասեմ ինչու: Երբ ես նախագահ դարձա եւ բոլոր թեկնածուներին խնդրեցի ճանաչել բոլոր ցեղասպանությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը: Դա գրավոր պարտավորություն է, դա ամրագրված է էթիկայի օրենսգրքում՝ ի թիվս վարվելակարգի այլ կանոնների»,- ասել է Լյութեժենը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բելգիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեի ժամանակ Էմիր Քիրի բացակայությունն ու դրա հետեւանքով առաջ եկած սկանդալից հետո վիճաբանության կենտրոնում էր հայտնվել մեկ այլ բրյուսելցի պատգամավոր:

Ոչ թուրքական ծագումով Ահմեդ Էլ Հանուսը վերջերս Facebook-ում վիճելի հայտարարություն էր արել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու վերաբերյալ, ինչը բուռն արձագանք էր առաջ բերել: Դրան ի պատասխան՝ նա նշել էր, որ իրեն սխալ են հասկացել: «Ես միշտ ճանաչել եմ Հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ այդ պատմական տառապանքները առեւտրի վերածել պետք չէ»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ